Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հովսեփ Արմենի Շահբազյանի 2025 թվականի մարտի 3-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի վարչական տարածքում գտնվող, Հովսեփ Արմենի Շահբազյանի սեփականությունը հանդիսացող 04-055-0205-0010 կադաստրային ծածկագրի, 0,6032 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ ջերմոց և պարիսպ կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
|