Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 451-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2025 թվականի N 451-Ա

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանս՝ ուսումնասիրելով Հրաչիկ Էդվարդի Պողոսյանի նկատմամբ հարուցված 26/25 վարչական վարույթի նյութերը պարզեցի՝

Հրաչիկ Էդվարդի Պողոսյանի /ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Գեղակերտ ԳՆժդեհի փողոց 22 տուն/ հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ անշարժ գույքի հարկի հաշվառման համակարգից և Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից «Վեկտոր Պլյուս»ծրագրից ստացված տեղեկանքների և Խոյի համայնքապետարանը 2025 թվականի մարտի 31-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:

Հրաչիկ Էդվարդի Պողոսյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 291-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ կերպով ծանուցվել է վարչական վարույթի հարուցման մասին, թիվ 23 ծանուցումը ուղարկվել է / հիմք LO127259740AM 2025 թվականի մարտի 31-ին/: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները։ Հրաչիկ Էդվարդի Պողոսյանի կողմից  ներկայացվել է  պնդում, որ Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի 04-087-0136-0043 /0,31 հա/ ջրովի վարելահողի սեփականատերն ինք չէ, այլ Խոյի համայնքապետարանի աշխատակազմի  Բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից  E-community   ծրագրից ստացված տեղեկանքի հիման վրա նույն համայնքի բնակիչ՝ Մարգարիտ Ստյոպայի Մեսրոպյանը:

Հանձնաժողովը Հրաչիկ Էդվարդի Պողոսյանի կողմից ներկայացված պնդումից հետո և Խոյի համայնքապետարանի աշխատակազմի  Բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից«Վեկտոր Պլյուս»  ծրագրից ստացված տեղեկանքի հիման վրա կատարեց վերջնահաշվարկ, որի արդյունքում   հողերի ընդհանուր պարտքը կազմում է՝  ընդամենը 252004 /երկու հարյուր հիսուներկու հազար չորս/ ՀՀ դրամ։

 Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Հիմք ընդունելով գույքային հարկերի հաշվառման համակարգ հանդիսացող  «Վեկտոր Պլյուս»ծրագրից ձեռք բերված տվյալները՝ Հրաչիկ Էդվարդի Պողոսյանը չի կատարել ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող հարկային պարտավորությունները, որի հետևանքով գոյացել է՝ ընդամենը 252004 /երկու հարյուր հիսուներկու հազար չորս/ ՀՀ դրամ։

1 Հողի հարկի հարկային պարտավորություն ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղում գտնվող 04-087-0136-0037/072հա/, ջրովի վարելահող,  04-087-0009-0013 /021 հա/ տնամերձ, 04-087-0120-0018/075 հա/ ջրովի վարելահող, 04-087-0136-0045 /069հա/ ծածկագրերով հողերի  ընդհանուր պարտքը կազմում է ՝ 252004 /երկու հարյուր հիսուներկու հազար չորս/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 135216/հարյուր երեսունհինգ հազար երկու հարյուր տասնվեց / ՀՀ դրամ, տույժ՝ 116788 / հարյուր տասնվեց հազար յոթ հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ։

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «բ» մասի համաձայն Հայաստանի Հանրապետության տեղական հարկի տեսակներն են՝ գույքահարկը, հողի հարկը, ․․․

«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01012021) 8-րդ հոդվածի համաձայն՝ եթե հողի հարկով հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա հողի հարկի` սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:

ՀՀ հարկային օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե հարկման օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա անշարժ գույքի հարկի գծով օրենսգրքի «անշարժ գույքի հարկը» բաժնով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն, բացառությամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող այն հողամասերի, որոնցում առկա են տարբեր հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի միավորներ` շենքեր և (կամ) շինություններ։

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 134-րդ հոդվածը սահմանում է՝ տեղական հարկատեսակների և դրույքաչափերի սահմանումը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը, վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը) և վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորություններն են:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող եկամուտներ են համարվում տեղական հարկերի, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջությունը, որոնց հաշվառումը, վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը) և վճարման նկատմամբ հսկողությունն օրենքով վերապահված է տեղական ինքնակառավարման մարմնին:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետիհամաձայն համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը։ Նույն մասի 4-րդ կետի համաձայն՝ տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ։

Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը․․․։

Նույն օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է՝ հողի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում հողի սեփականության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հիմնավորող փաստաթղթերը: «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար: Սույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը: Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերը) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով:

«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին, 16-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ)։

Հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե։

ՀՀ հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ավարտված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հարկային պարտավորությունները 2018 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում և ենթակա են կատարման մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:

Նույն հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ մինչև օրենսգրքի 11-րդ և 12-րդ բաժիններն ուժի մեջ մտնելն ավարտված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ գույքահարկի և հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 2021 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում և ենթակա են կատարման մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:

Մինչև 2018 թվական հունվարի մեկը  գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0,15 տոկոսի չափով։ Նշված չափերով օրական տույժերը կիրառվում են, եթե հարկային օրենսդրությամբ ավելի նվազ չափ սահմանված չէ:

Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

ՀՀ հարկային օրենսգրքի (ուժի մեջ է մտել 2018 թվական հունվարի մեկին ) մինչև 2020 թվականի մայիսի 14-ը գործող խմբագրությամբ 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարի (այդ թվում՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային գումարների, հարկային հսկողության արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-4-րդ, 8-րդ, 12-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներով, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 134-րդ, 17-րդ, 21-րդ և 23-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետերով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1Հրաչիկ Էդվարդի Պողոսյանից՝ հօգուտ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր՝ 252004 /երկու հարյուր հիսուներկու հազար չորս/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 135216/հարյուր երեսունհինգ հազար երկու հարյուր տասնվեց / ՀՀ դրամ, տույժ՝ 116788 / հարյուր տասնվեց հազար յոթ հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ։

2. Մինչև 2020 թվականը ներառյալ հողի հարկի հաշվարկված ապառքը և տույժերը վճարել Խոյ համայնքի Գեղակերտ  գյուղի 900325188044 հաշվեհամարին։

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Խոյ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner