Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող Աղավնատուն գյուղի Ն․ մաթևոսյան փողոց 29/1 վարչական տարածքում գտնվող 04-006-0045-0015 կադաստրային ծածկագրով 0,0028 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման տարածքը 5 տարի ժամկետով, բացօթյա առևտրի համար տաղավար տեղադրելու նպատակով, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ։
2. Մասնակցության վճարը՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ: Նախավճարը սահմանել նախնական գնի 5 %-ը: Սահմանափակումներ չկան:
3. Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել նախնական գնի նվազագույնը 5 %-ի չափով:
4․ Համայնքի ղեկավարին՝ Արգիշտի Մեխակյանին, իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: