Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն N 912-Ն որոշումները և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համայնքային նշանակության քաղաքացիական համալիր ծրագրերին և նրա զբաղեցրած հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և համաձայն <<ԱԻԴԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ>> ԱՁ-ի կոմից կազմված հատակագծի և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝ 2024PYAPBT.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-051-0048- կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի՝ 0,0342հա հողամասի վրա ինքնակամ կառուցված 115,0 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինությունը ճանաչել օրինական և համարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի սեփականությունը:
2. Քանի որ 115,0 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինության կառուցումն իրականացվել է Մայրանուշ Վարազդատի Մկրտչյանի /ծնված՝ 09.07.1962թ., անձնագիր՝ AV0448510, տրված 27.09.2022թ., 057-ի կողմից/ կողմից առաջարկել նրան գնման նախապատվության իրավունքով ձեռքբերելու ինքնակամ կառուցված շինությունը և այդ շինությունով զբաղեցված 0,0342 հա հողամասը: Որոշման ընդունման օրվանից, օրինականացման մեկ քառակուսի մետրի համար 9252 ՀՀ դրամ սահմանված վճարը՝ 1063980 /մեկ միլիոն վաթսուներեք հազար ինը հարյուր ութսուն/ ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին, իսկ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի ֆոնդային եկամուտների 900325179134 հաշվեհամարին պետք է վճարի 455400 /չորս հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր / ՀՀ դրամ, մեկ քառակուսի մետր հողի համար՝ 792 ՀՀ դրամ: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
3. Սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման որոշման գրանցման մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
4.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 22-ի << ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 1048-Ա որոշումը:
5.Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 04-051-0048- կադաստրային ծածկագրով հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գյուղ Ծաղկալանջ, 1-ին փողոց թիվ 2/3 ավտոլվացման կետ հասցե:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից