Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասով, 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, 41-րդ հոդվածի երկրորդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի 2023 թվականի հունիսի 23-ի թիվ 01/20/04471-2023 գրությունը ,«ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ազգային-մշակույթային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի գրությունը և համայնքի ղեկավարի փոխարինողի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մրգաստան և Մոնթեավան բնակավայրերի ազդարարման համակարգերի՝ շչակների ձեռք բերման համար հատկացնել 900 000/ինը հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար։
2․ Հայաստանի Հանրապետության «ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ազգային մշակույթային հիմնադրամին ՝ աշխատանքների լույս ընծայման համար, միանվագ տրամադրել 90 000 /իննսուն հազար / ՀՀ դրամ գումար։
|