Այսօր: Երկուշաբթի, 3 Փետրվարի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 3-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԵԼԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԵԿՇՌԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ «ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 157-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ և 42-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի կանոնադրության «ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՒՅՔԸ» գլխի 1-ին կետի դրույթները և համայնքի ղեկավարի առաջարկությունը

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին իր կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցները հանել համայնքապետարանի հաշվեկշռից և հաշվառել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի հաշվեկշռում՝ համաձայն հավելվածի:

2 Ուժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող գույքը Խոյ համայնքի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» N 157-Ա որոշումը։  

3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԻ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.48 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner