Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1277-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 դեկտեմբերի 2024 թվականի N 1277-Ա

ԱՐՏԱԿ ՍԱՄՎԵԼԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Խոյ համայնքի ղեկավարի փոխարինող՝  ԼՅայլոյանս, քննության առնելով թիվ 210/24 վարչական գործը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Աբովյան փողոցի 11 տուն հասցեի բնակիչ Արտակ Սամվելի Աբրահամյան  անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց համապատասխան թույլտվության ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ

Արտակ Սամվելի Աբրահամյան  անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համար՝ 99.02638,05101999թ, ՀՎՀՀ՝ 52123366/ կողմից ՀՀ  Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Հայթաղգյուղի Մաշտոցի 6հասցեում կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, ինչի կապակցությամբ Խոյի  համայնքապետարանիԲյուջետային մուտքերի հավաքագրման բաժնի 2024 թվականի նոյեմբերի 11-ի կազմված թիվ 06 արձանագրության հիման վրա 2024 թվականի նոյեմբերի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Խոյի  համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով  հարուցված  վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների  իրականացման հանձնաժողովը, հրավիրվել և անցկացվել է լսում Արտակ Սամվելի Աբրահամյան  անհատ ձեռնարկատիրոջ  բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը     

·          Բյուջետային մուտքերի հավաքագրման բաժնի 2024 թվականի նոյեմբերի 11-ի կազմված թիվ 06 արձանագրությունը:

·          Հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 210/24 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Արտակ Սամվելի Աբրահամյան  անհատ ձեռնարկատերը ՀՀ  Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Մաշտոցի 6 հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք: Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ին Խոյի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցում է ուղարկվել Արտակ Սամվելի Աբրահամյան անհատ ձեռնարկատիրոջը:

2024 թվականին Խոյի համայնքապետարանիաշխատակազմի Բյուջետային մուտքերի հավաքագրման բաժնի կողմից հանձնաժողովին ներկայացվել է Արտակ Սամվելի Աբրահամյան  անհատ ձեռնարկատիրոջ կողմից կատարված  ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք   իրականացնելու   թույլտվության համար տեղական տուրքի վճարման անդորագիրը

/ դրամարկղի մուտքի օրդեր N 102424723 /,  ուստի   Արտակ Սամվելի Աբրահամյան     անհատ ձեռնարկատերը վերացրել է իրավախախտման հետևանքերը և  ստացել օրենքով սահմանված համապատասխան թույլտվություն:

Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները,  որպես մեղմացնող հանգամանք պատասխանողի անկեղծ զղջումը, իրավախախտման վնասակար հետևանքները կանխելը, պատճառած հետևանքները կամավոր վերացնելը, ինչպեսնաևհիմք ընդունելով  Արտակ Սամվելի Աբրահամյան      անհատ ձեռնարկատիրոջ  կողմից կատարված  ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելու թույլտվության համար տեղեկան տուրքի վճարումը՝ Խոյիհամայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով  հարուցված  վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների  իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել են և ներկայացվել են համայնքի ղեկավարին:  

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 

առանց թույլտվության ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ  մասի համաձայն ՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.

 Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, Արտակ ՍամվելիԱբրահամյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից դրսևորած վարքագիծը՝ իրավախախտումը դադարեցնելու ուղղությամբ և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 25-րդ, 32-րդ, 33-րդ հոդվածներով և 169.16-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով  և  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

  

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Արտակ ՍամվելիԱբրահամյան անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել վարչական տույժ նախազգուշացման ձևով :

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույնորոշումնուժիմեջէմտնում կողմերին իրազեկելունհաջորդողօրվանից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner