Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Էլյանորա Միրզախանյանի կողմից 2025 թվականի օգոստոսի 18-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրելանհատ ձեռնարկատեր Էլյանորա Միրզախանյանին Խոյ համայնքի Արշալույս գյուղի 23 փողոց 43 հասցեում գտնվող հիմնական շինությունում/կադաստրային ծածկագիր04-021-0034-0009/ զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրատեսակների վաճառքով՝ 2025 թվականի 3-րդ եռամսյակի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Էլյանորա Միրզախանյանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: