Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի առաջին մասի հինգերորդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի բնակիչ Մարգար Հակոբի Սարիբեկյանի ներկայացուցիչ Մարիամ Սարգսի Սիմոնյանի կողմից ստացված դիմումը և համայնքի ղեկավարի փոխարինողի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սահմանել արտոնություն՝ փոխադրամիջոցի գույքահարկից ազատել, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի բնակիչ, Մարգար Հակոբի Սարիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող MERCEDEZ -E 350մակնիշի 73 WV 003 պետհամարանիշով փոխադրամիջոցի նկատմամբ՝ 16875 /տասնվեց հազար ութ հարյուր յոթանասունհինգ / ՀՀ դրամ գումարի չափով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։