Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024SXGZ28, ծածկագիրը և հիմք ընդունելով Լիաննա Սամվելի Թորոսյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի 18-րդ փողոց թիվ 16 հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինականացնել քաղաքացի Լիաննա Սամվելի Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի 18-րդ փողոց թիվ 16 հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 14032012-04-0070 / 04-021-0088-0026 կադաստրային ծածկագրով 0,102 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 343,56 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 147,44 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2017թ., 192,67 քմ մակերեսով օժանդակ շինություն, կառուցված՝ 2017թ․/, 3,45 քմ մակերեսով օժանդակ շինություն, կառուցված՝ 2017թ․/։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 415365 /չորս հարյուր տասնհինգ հազար երեք հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Լիաննա Սամվելի Թորոսյանը /անձնագիր՝ AS0345431, տրված 22.08.2018թ, 057–ի կողմից/ պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 415365 /չորս հարյուր տասնհինգ հազար երեք հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարելուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: