Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի բնակիչներ Սեդա Սահակի Մկրտչյանը, Հովհաննես Վրեժի Միսակյանը, Նաիրա Վրեժի Միսակյանը, Մելսիդա Վրեժի Միսակյանը, Քրիստինե Վրեժի Միսակյանը և Հասմիկ Վրեժի Միսակյանը դիմել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Կոմիտասի փողոց թիվ 2 բնակելի տուն /04-006-0030-0002 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրենց պատկանող / ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 2022 թվականի հունիսի 15-ի սեղանամատյան 3735 / 0,18 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Կոմիտասի փողոց թիվ 2 բնակելի տուն /04-006-0030-0002 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Սեդա Սահակի Մկրտչյանի /ծնված 24.09.1958թ/, Հովհաննես Վրեժի Միսակյանի /ծնված 02.07.1981թ/, Նաիրա Վրեժի Միսակյանի /ծնված 15.07.1977թ/, Մելսիդա Վրեժի Միսակյանի /ծնված 25.03.1979թ/, Քրիստինե Վրեժի Միսակյանի /ծնված 06.04.1983թ/ և Հասմիկ Վրեժի Միսակյանի /ծնված 29.04.1992թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը օրինական 0,0956 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն կ․նկուղ՝ 178,1 ք/մ մակերեսով, կառուցված՝ 1970թ., բնակելի տուն՝ 170,9 ք/մ մակերեսով, կառուցված՝ 1979թ., ԲՊ՝ 14,7 ք/մ մակերեսով, կառուցված՝ 1979թ./։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Սեդա Սահակի Մկրտչյանի, Հովհաննես Վրեժի Միսակյանի, Նաիրա Վրեժի Միսակյանի, Մելսիդա Վրեժի Միսակյանի, Քրիստինե Վրեժի Միսակյանի և Հասմիկ Վրեժի Միսակյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի 04-006-0030-0002 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Աղավնատուն, Կոմիտասի փողոց թիվ 2 բնակելի տուն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: