Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 27-ի «Հարկային պարտավորությունների ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին» N 79-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Որոշման 5-րդ պարբերության «493932 /չորս հարյուր իննսուներեք հազար ինը հարյուր երեսուներկու/» թվերը և բառերը փոխարինել «159119 /հարյուր հիսունինը հազար հարյուր տասնինը/» թվերով և բառերով։
2) Որոշման 6-րդ պարբերության «493932 /չորս հարյուր իննսուներեք հազար ինը հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 420407 /չորս հարյուր քսան հազար չորս հարյուր յոթ/ ՀՀ դրամ, տույժ՝ 73525/ յոթանասուներեք հազար հինգ հարյուր քսանհինգ/» թվերը և բառերը փոխարինել «159119 /հարյուր հիսունինը հազար հարյուր տասնինը/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 138007 /հարյուր երեսունութ հազար յոթ/ ՀՀ դրամ, տույժ՝ 21112 /քսանմեկ հազար հարյուր տասներկու/» թվերով և բառերով:
3) Որոշման 1-ին կետում «493932 /չորս հարյուր իննսուներեք հազար ինը հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 420407 /չորս հարյուր քսան հազար չորս հարյուր յոթ/ ՀՀ դրամ, տույժ՝ 73525 /յոթանասուներեք հազար հինգ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ» թվերը և բառերը փոխարինել «159119 /հարյուր հիսունինը հազար հարյուր տասնինը/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 138007 /հարյուր երեսունութ հազար յոթ/ ՀՀ դրամ, տույժ՝ 21112 /քսանմեկ հազար հարյուր տասներկու/» թվերով և բառերով:
4) Որոշման բովանդակությունից հանել 19-րդ, 20-րդ և 21-րդ պարբերությունները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։