Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1249-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2024 թվականի N 1249-Ա

ԳԱՐԻԿ ԴԵՐԵՆԻԿԻ ԱԶԻԶՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Խոյ համայնքի ղեկավարի փոխարինողս՝ Լ Յայլոյանս,քննության առնելով թիվ 206/24 վարչական գործը՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի Բարեկամության փողոցի, 10 տուն հասցեի բնակիչ Գարիկ Դերենիկի Ազիզյանին պատկանող 04-011-0022-0022 ծածկագրի տակ գտնվող հողամասի վրա առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ /ջերմոցի կառուցում/ կատարելու մասին, պարզեց, որ․

Գարիկ Դերենիկի Ազիզյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի 04-011-0022-0022 ծածկագրի տակ գտնվող հողամասում, առանց համապատասխան թույլտվության կատարել է ինքնակամ շինարարություն ինչի կապակցությամբ Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024 թվականի նոյեմբերի 7-ին կազմված արձանագրության, տեղազննության ակտի, տարածքի լուսանկարների հիման վրա 2024 թվականի նոյեմբերի 7-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը՝ այսուհետ անձնակազմ, հրավիրել և անցկացրել է վարչական վարույթի լսում։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, Խոյի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 18-ին անցկացվել է լսումը, ինչի կապակցությամբ Գարիկ Դերենիկի Ազիզյանը պատշաճ ծանուցվել է՝ /Հայփոստ ՓԲԸ, ստացականի կոդ LO125202556AM/ ծանուցումը ստացել և ներկայացել է վարչական վարույթի լսումներին։ Վարույթի մասնակից Գարիկ Դերենիկի Ազիզյանը հայտնեց, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում 04-011-0022-0022 ծածկագրի տակ գտնվող հողամասում, առանց համապատասխան թույլտվության կատարել է ինքնակամ շինարարություն /ջերմոցի կառուցում/, առանց տեղեկանալու կատարել է շինարարական աշխատանքներ, որի համար անկեղծ զղջում է և խնդրել իրեն տրամադրել 1 ամսյա ժամկետ՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ից սկսած մինչև 2024 թվականի դեկտեմբերի 19-ը, փաստաթղթերի ձևակերպման աշխատանքներով զբաղվելու համար։

Ելնելով վերոգրյալից,ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2–րդ մասի «բ» կետի 2-րդ պարբերությամբ, որի համաձայն՝ «Վարչական վարույթը կարող է կասեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում»․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գարիկ Դերենիկի Ազիզյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել։

2. Վարչական վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, կամ հրապարակման պահից, կամ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner