Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1360-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2024 թվականի N 1360-Ա

ԱՆԴՐԱՆԻԿ ԵՐՎԱՆԴԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանս, քննության առնելով  վարչական վարույթի գործը՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի բնակիչ Անդրանիկ Երվանդի Մարտիրոսյանի կողմից՝ իրեն  սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի /փոխադրամիջոցի/ նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու մասին, պարզեցի՝

    Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի Իրավաբանական, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի կողմից Անդրանիկ Երվանդի Մարտիրոսյանի /հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գյուղ Արշալույս, 1-ին փողոց, 57 տուն/ նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ վերջինիս  սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի ՝ MITSUBISHI MONTERO SPORT 3.0 մակնիշի 23 LO 852 պետհամարանիշի փոխադրամիջոցի նկատմամբ հարկային պարտավորությունները  չկատարելու մասին, որի արդյունքում 2024 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ կուտակվել է 208525 /երկու հարյուր ութ հազար հինգ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ պարտք։

Անդրանիկ Երվանդի Մարտիրոսյանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 291-րդ  հոդվածի համաձայն, պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին։ /Հիմք՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 5–ին տրված ստացականը/։

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Անդրանիկ Երվանդի Մարտիրոսյանի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ կերպով ծանուցելուց հետո վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:

Արդյունքում՝ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի և Անդրանիկ Երվանդի Մարտիրոսյանի միջև կնքվել է վճարման ժամանակացույց՝ վեց ամիս ժամկետով։

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2–րդ մասի 2-րդ պարբերությամբ, որի համաձայն՝ վարչական վարույթը կարող է կասեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Անդրանիկ Երվանդի Մարտիրոսյանի  նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել 2024 թվականի դեկտեմբերի 11-ին կազմված ժամանակացույցի վերջնաժամկետով՝ մինչև  2025 թվականի հուլիսի 1-ը։

2. Վարչական վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով։

3. Ժամանակացույցով սահմանված վճարման ժամկետները խախտելու դեպքում վերսկսել վարույթը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ հրապարակման պահից կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner