Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Աշոտ Գուրգենի Նիկողոսյանի 2025 թվականի մարտի 18-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի վարչական տարածքում գտնվող, Աշոտ Գուրգենի Նիկողոսյանի սեփականությունը հանդիսացող 04-060-0102-0040 կադաստրային ծածկագրի, 1,4758հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակությունը փոխադրել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ ջերմոցներ կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։ |