Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ և 42-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի կանոնադրության «ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՒՅՔԸ» գլխի 1-ին կետի դրույթները և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին իր կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցները հանել համայնքապետարանի հաշվեկշռից և հաշվառել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի հաշվեկշռում՝ համաձայն հավելվածի:
2․ Ուժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող գույքը Խոյ համայնքի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» N 157-Ա որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։