Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացի Ռոմիկ Միսակի Վարդանյանիդիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքիԱրագած գյուղի 1-ին փողոց 69 բնակելի տուն հասցեում /04-014-0024-0027 կադաստրային ծածկագիր / գտնվող Ռոմիկ Միսակի Վարդանյանին, / հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 21․03․2025թ․ սեղանամատյան 1329 / պատկանող 0,11 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,0024 հա հողամասի նկատմամբ քաղաքացիՌոմիկ Միսակի Վարդանյանի սեփականության իրավունքը։
2․Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։