Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի բնակիչ Վարդան Պետրոսի Միրզախանյանը դիմել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի 21-րդ փողոց թիվ 1 բնակելի տուն /04-021-0065-0006 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրեն պատկանող / ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 2025 թվականի փետրվարի 12-ի սեղանամատյան 649 / 0.14 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի 21-րդ փողոց թիվ 1 բնակելի տուն /04-021-0065-0006 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Վարդան Պետրոսի Միրզախանյանի /ծնված 16.06.1973թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը օրինական 0.14 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝ 154,8 ք/մ մակերեսով կառուցված 1970թ., ծածկ՝ 17,2 ք/մ մակերեսով կառուցված 1970թ., խորդանոց՝ 18,1 ք/մ մակերեսով կառուցված 1972թ., թոնրատուն՝ 15,9 ք/մ մակերեսով կառուցված 1972թ., անասնաշենք՝ 33,1 ք/մ մակերեսով կառուցված 1997թ., ջրավազան՝ 2,1 ք/մ մակերեսով կառուցված 1997թ., ջրավազան՝ 1,8 ք/մ մակերեսով կառուցված 1997 թ./, իսկ 464,9 ք/մ մակերեսով ջերմոցը՝ կառուցված 2014թ․ և 8 ք/մ մակերեսով ջերմոցը՝ կառուցված 2019թ․ թողնել ինքնակամ։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Վարդան Պետրոսի Միրզախանյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի 04-021-0065-0006 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Արշալույս, 21-րդ փողոց թիվ 1 բնակելի տուն:
5.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 18-ի <<ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 273-Ա որոշումը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: