Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նեյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Կարինե Դադայանի կողմից 2025 թվականի հուլիսի 16-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Կարինե Դադայանին Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Մաշտոց փողոց 3 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-055-0023-0011 / զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրատեսակների վաճառքով՝ 2025 թվականի 3-րդ եռամսյակի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Կարինե Դադայանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: