Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետով, 468-րդ հոդվածի 1-ին կետով, 469-րդ հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի բնակիչ Ասատուր Շիրակի Սերոբյանի 2024 թվականի դեկտեմբերի 6-ի դիմումը՝ 2021 թվականի մարտի 9-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Տալ համաձայնություն և կնքել համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Մերուժանի Գրիգորյանի և Արշալույս համայնքի բնակիչ Ասատուր Շիրակի Սերոբյանի միջև 2021 թվականի մարտի 9-ին կնքված 5,2827 հա /կադաստրային ծածկագիր 04-021-0097-0030/ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծելու համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։