Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի բնակիչ Համլետ Նորայրի Հովհաննիսյանը դիմել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Մենուայի փողոց թիվ 13 բնակելի տուն /04-055-0018-0018 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրեն պատկանող / ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 2023 թվականի դեկտեմբերի 27-ի սեղանամատյան 10856 / 0,13հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Մենուայի փողոց թիվ 13 բնակելի տուն /04-055-0018-0018 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Համլետ Նորայրի Հովհաննիսյանի /ծնված 19.05.1968թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը օրինական 0.1476 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն ՝ 127,6 ք/մ մակերեսով կառուցված 1965թ., ծածկած մուտք՝ 38,1 ք/մ մակերեսով կառուցված 1973թ. և խանութ՝ 52,7 ք/մ մակերեսով կառուցված 1973թ./։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Համլետ Նորայրի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցմանվկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի 04-055-0018-0008 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Հայթաղ, Մենուայի փողոց թիվ 13 բնակելի տուն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: