Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով իրավական, սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը, սոցիալական աշխատողի կատարած մոնիթորինգը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի անապահով բնակիչների կողմից ներկայացված դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին տրամադրել դրամական օգնություն՝ համաձայն հավելվածի։ |