Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 49-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2025 թվականի N 49-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով   <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք  հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի  մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները,  բնակելի  տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ  հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում  քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության  իրավունքի  ճանաչումը  չի  սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի բնակիչներ Մանվել Վարիչի Ֆահրադյանը, Անուշ Վասիլիի Մկրտչյանը, Հասմիկ Մանվելի Սահակյանը, Գոռիկ Մանվելի Ֆահրադյանը և Գարիկ Մանվելի Ֆահրադյանը դիմել են  Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի Սուրբ Ստեփանոսի փողոց թիվ 80 կիսակառույց /04-014-0082-0009 կադաստրային ծածկագիր/ հասցեում  գտնվող իրենց պատկանող / ըստ Արմավիրի մարզի Արագած համայնքի տնտ. 6/702 գրքի քաղվածքի և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի մարտի 31-ի N6 որոշման / 0.01 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի  նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու  խնդրանքով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

    1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի Սուրբ Ստեփանոսի փողոց թիվ 80 կիսակառույց /04-014-0082-0009  կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Մանվել Վարիչի Ֆահրադյանին /ծնված 08.12.1965թ/, Անուշ Վասիլիի Ֆահրադյանին /ծնված 13.03.1969թ/, Հասմիկ Մանվելի Սահակյանին /ծնված 09.08.1991թ/, Գոռիկ Մանվելի Ֆահրադյանին /ծնված 13.03.1993թ/  և Գարիկ Մանվելի Ֆահրադյանին /ծնված 13.03.1993թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության  իրավունքը   օրինական 0.10188 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ /կիսակառույց շինություն՝  51,3 ք/մ մակերեսով կառուցված 1990թ./։

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան  որակավորում  ստացած անձի կողմից:

3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Մանվել Վարիչի Ֆահրադյանի, Անուշ Վասիլիի Մկրտչյանի, Հասմիկ Մանվելի Սահակյանի, Գոռիկ Մանվելի Ֆահրադյանի և Գարիկ Մանվելի Ֆահրադյանի սեփականության  իրավունքը  սույն  որոշման  1-ին  կետում  նշված  հողամասի,  հողամասում  առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և  տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցմանվկայական:

4.
 Արմավիրի մարզի  Խոյ համայնքի  Արագած գյուղի  04-014-0082-0009 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Արագած,  Սուրբ Ստեփանոսի փողոց թիվ 80 կիսակառույց:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԱԶԴԱՏ ԱՆՏՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.51 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner