Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024HHSLV3, ծածկագիրը և հիմք ընդունելով Մկրտիչ Միշայի Հակոբյանի, Նելլի Սամվելի Հակոբյանի, Լիլիթ Մկրտիչի Հակոբյանի և Արման Մկրտիչի Հակոբյանի դիմումը՝ իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Վ․ Մամիկոնյան փողոց 38 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինականացնել քաղաքացիներ Մկրտիչ Միշայի Հակոբյանին, Նելլի Սամվելի Հակոբյանին, Լիլիթ Մկրտիչի Հակոբյանին և Արման Մկրտիչի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Վ․ Մամիկոնյան փողոց 38 բնակելի տուն հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 1315786 / 04-087-0018-0016 կադաստրային ծածկագրով 0,0793 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 290 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 287,6 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2008թ. և 2,4 քմ մակերեսով զուգարան, կառուցված՝ 2015թ․/։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 350610 /երեք հարյուր հիսուն հազար վեց հարյուր տասը / ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Մկրտիչ Միշայի Հակոբյանը /անձնագիր՝ AU0414044, տրված 12.11.2020թ, 057–ի կողմից, Նելլի Սամվելի Հակոբյանը /անձնագիր՝ AU0414043, տրված 12.11.2020թ, 057–ի կողմից/, Լիլիթ Մկրտիչի Հակոբյանը /անձնագիր՝ AX0513963, տրված 14.10.2024թ, 001–ի կողմից/ և Արման Մկրտիչի Հակոբյանը /ՌԴ անձնագիր՝5020160483, տրված 02.09.2020թ, 540-008–ի կողմից/պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 350610 /երեք հարյուր հիսուն հազար վեց հարյուր տասը /ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի 04-087-0018-0016 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Գեղակերտ, Վ. Մամիկոնյան փողոց թիվ 38 բնակելի տուն:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: