Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.01.25 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 33-ԱՄՅԱԿԻՆ
Այսօր՝ հունվարի 28-ին, Խոյ համայնքի Ծիածան բնակավայրի դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 33-ամյակին: Մինչ միջոցառման գեղարվեստական մասը սկսելը, ներկաները ծաղիկներ խոնարհեցին և շնորհակալության ու հարգանքի տուրք մատուցեցին զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ովքեր իրենց ոգով, կյանքով, հայրենասիրությամբ և հայրենիքին նվիրվածությամբ ապահովել են մեր երկրի անվտանգությունը: Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի գլխավորությամբ միջոցառմանը մասնակցեցին համայնքի ղեկավար կազմը, ավագանու անդամները, վարչական ղեկավարները, Խոյ համայնքի կրթական հաստատությունների տնօրենները, զինվորականներ, ինչպես նաև քաղաքացիներ: Միջոցառման ... Մանրամասն
28.01.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ, հարգելի զինվորականներ, այսօր մենք նշում ենք Հայոց բանակի 33-ամյակը՝ կարևորված մեկ ամբողջական դրվագով մեր պատմության մեջ: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ Հայոց բանակի անձնակազմին, զինվորներին, սպաներին և նրանց ընտանիքներին: Բանակը մեր պետականության, անկախության ու ինքնիշխանության անբաժանելի մասն է: Անհրաժեշտ է միշտ հիշել, որ մեր բանակը ոչ միայն պատերազմի դաշտում է պայքարում, այլև պահպանում է մեր երկրի անվտանգությունը, արժեհամակարգն ու մեր հայրենիքի սահմանները: 33 տարի առաջ, երբ հիմնադրվեց Հայոց բանակը, մենք սկսեցինք ճանապարհ, որը չի եղել հեշտ, բայց եղել է փառահեղ ու կենսունակ: Այս ընթացքում մենք բազմաթիվ մարտահրավերներ ենք ... Մանրամասն
27.01.25 ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԻ ՄՈՏ
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը շնորհավորել է Արմավիրի մարզի մարզիկներին և նրանց մարզիչներին՝ 2024 թվականին Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հաջողություններ գրանցելու և մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Նրանց շարքերում էին նաև Խոյ համայնքի մրցանակակիր մարզիկները։ Հանդիպման ընթացքում մարզպետը հիացմունք է հայտնել մարզիկների նվաճումների կապակցությամբ, նշելով, որ իրենց հաջողությունները ոչ միայն անձնական ձեռքբերումներ են, այլ նաև մեծ պատիվ՝ Հայաստանի մարզական համբավի համար։ Արգիշտի Մեխակյանն ընդգծել է, որ մարզիկների հաջողությունները հանդիսանում են ողջ մարզի և համայնքների համար հպարտություն՝ մաղթելով նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ։ Հանդիպման ավարտին մարզիկներին ... Մանրամասն
26.01.25 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱՆ
Խոյ համայնքի հարգելի քաղաքացիներ, հունվարի 28-ին ողջ Հայաստանն ի պատիվ մեր Բանակի պաշտպանության խորհրդանիշի նշում է Բանակի օրը: Հայոց բանակի ձևավորման 33-րդ տարեդարձի առթիվ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Խոյի համայնքապետարանի կողմից կազմակերպվող տոնական միջոցառմանը, որը կկայանա Խոյ համայնքի Ծիածան բնակավայրի դպրոցի հանդիսությունների դահլիճում, հունվարի 28-ին, ժամը՝ 11:00-ին: Շնորհակալ կլինենք ձեր ակտիվ մասնակցության և ներկայության համար։ Հարգանքներով՝ Խոյի համայնքապետարան։
24.01.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Սույն թվականի հունվարի 24-ին տեղի ունեցավ Խոյ համայնքի ավագանու արտահերթ նիստը, որը վարեց համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը։ Նիստի ընթացքում հաստատվեցին օրակարգային հարցերը, այդ թվում՝ հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունը, որն իրականացվեց համապատասխան դիմումների հիման վրա։ Միաժամանակ, հաստատվեցին 2025 թվականի առաջին նստաշրջանի նիստերի օրերը: Ինչպես նաև, կարևոր որոշում կայացվեց՝ Խոյ համայնքում մեկնարկելու է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի միջոցով համայնքապետարանը կհանդիպի բնակիչների ու շահառուների հետ՝ ավելի բաց ու թափանցիկ կերպով ծրագրեր իրականացնելու համար:
23.01.25 ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ
Խոյի համայնքապետարանում անցկացվեց իրազեկում-քննարկում, որը վերաբերեց արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, խոտի այրման վնասների և դրանց կանխարգելման կարևորությանը։ Շուրջ 30 մասնակիցներ քննարկեցին խոտի այրման ընթացքում առաջացող վտանգները, այդ թվում՝ օդի աղտոտումը, տարածքների այրումը, վնասները գյուղատնտեսական տնտեսություններին և շրջակա բնությանը։ Հանդիպմանը մասնակցեցին Խոյ համայնքի ղեկավար կազմը, վարչական ղեկավարները, ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գ. Մկրտչյանը և ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Գ. Ղուկասյանը։ Քննարկման ընթացքում մասնակիցներն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Խոյ համայնքի 2025թ-ի ավագանու արտահերթ նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner