Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1023
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.03.25 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ-ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՀԱՅԹԱՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Ըստ ծրագրի նախատեսվում է Հայթաղ բնակավայրում կառուցել «Առողջության օազիս» խաղահրապարակ, որը հագեցած կլինի նաև սպորտային սարքավորումներով։ Հայթաղ բնակավայրը, որը գտնվում է Խոյ համայնքի վարչական կազմում ունի երեք հազարից ավելի բնակչություն: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ բնակչությունը տարեց տարի ավելանում է: Նոր սերունդ, նոր ծնվող բալիկներ, պատանիներ, երիտասարդներ ովքեր չունեն զբաղմունքի և հանգստի որևէ վայր, որտեղ կարող են մի փոքր լիցքաթափվել և վայելել իրենց մանկությունը կամ ազատ ժամանակը. գյուղում չկա մանկական և մարզական խաղահրապարակ: Խաղամարզահրապարակի կառուցման և համապատասխան կահավորման պարագայում այն կծառայի և՛ որպես մարզահրապարակ, և՛ որպես խաղահրապարակ, ինչպես ... Մանրամասն
12.03.25 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ-ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ ՀԱՅԹԱՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Ըստ ծրագրի նախատեսվում է Հայթաղ բնակավայրում հիմնանորոգել ֆուտբոլի դաշտը։ Հայթաղ բնակավայրում տարիներ շարունակ գործում է ֆուտբոլի խմբակ, որտեղ մարզվում են ոչ միայն Հայթաղի, այլ նաև Խոյ Համայնքի մյուս բնակավայրերի պատանիներն ու երեխաները: Խմբակը մասնակցում է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող Հայաստանի մանկապատանեկան առաջնությանը՝ ԽՈՅ 13 անվամբ: Երեխաները ջանք չեն խնայում հաջողության հասնելու համար, սակայն ոչ բավարար պայմանները պատճառ են դառնում բազմաթիվ դժգոհությունների: Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է ծրագիրըդաշտը ցանկապատված չէ, որի պատճառով խոտը քայքայվում է և անհարմարություններ ստեղծում մարզումների ժամանակ:Մարզադաշտում չկան հանդերձարաններ, մարզչական սենյակ և սանհանգույց: Երեխաները ... Մանրամասն
12.03.25 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ- ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ ՄՈՆԹԵԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Ըստ ծրագրի նախատեսվում է Մոնթեավան բնակավայրում հիմնանորոգել տեղի գրադարանը։ Ժամանակակից գրադարանի առկայությունը մեծապես կնպաստի բնակչության ներսում ընթերցասիրության և կրթական մակարդակի բարձրացմանը։ Գրադարանը կլինի մեծ պատուհաններով, որը կապահովի լուսավորությունը, բարձաստիճան գրապահարաններով ` լի բազմատեսակ հին և նոր գրականությամբ, հարմարավետ և որակյալ կահույքով (աթոռներ,սեղաններ), կոմունալ հարմարություններով և կանաչ բույսերով։ Քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է՝16 տարին լրացած քաղաքացիների Խոյ համայնքի հաշվառումԳրանցվել Խոյ համայնքի պաշտոնական կայքէջում՝ khoy.amՄուտք գործել «Մասնակցային բյուջետավորում 2025» պատուհանով և քվեարկել ձեր նախընտրած ծրագրի օգտին՝ ... Մանրամասն
11.03.25 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ
Խոյ համայնքի հարգելի քաղաքացիներ, հիշեցնենք, որ մեկնարկել է մասնակցային բյուջետավորում գործընթացը, որի շրջանակներում Խոյ համայնքի 8 քաղաքացիներ հանդես են եկել իրենց ծրագիր- առաջարկներով։ Մարտի 12-ից կսկսի ծրագրերի քվեարկության փուլը, որը կտևի մինչև մարտի 20-ը։ Քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է՝16 տարին լրացած քաղաքացիների Խոյ համայնքի հաշվառումԳրանցվել Խոյ համայնքի պաշտոնական կայքէջում՝ khoy.am Մուտք գործել «Մասնակցային բյուջետավորում 2025» պատուհանով և քվեարկել ձեր նախընտրած ծրագրի օգտին՝ դնելով սրտիկ։Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։Շտապեք գրանցվել և մասնակցել քվեարկությանը՝ մասը դառնալով համայնքում մեծ ու կարևոր փոփոխությունների։ Ծրագրերին ... Մանրամասն
05.03.25 ԻՆՈՎԱՐԻՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՄԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
ԻՆՈՎԱՐԻՈՒՄ ծրագրի շրջանակներում Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը Խոյի համայնքապետարանում հյուրընկալեց Խոյ համայնքի «Ամբերդի Հ.Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 11-րդ դասարանի երիտասարդներից կազմված թիմին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԻՆՈՎԱՐԻՈՒՄ ծրագրի մանրամասները, համայնքում երիտասարդական ծրագրերի իրականացումն ու երիտասարդների համար առկա հիմնախնիրներն ու դրանց լուծմանն ուղղված գործողությունները։ Նշենք, որ «Ամբերդի Հ.Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 11-րդ դասարանի երիտասարդներից կազմված թիմը մասնակցել է «ԿԱԶԱ» հիմնադրամի կողից կազմակերպվող Ինովարիում ծրագրին և հաղթահարելով բոլոր երեք փուլերը` ընտրվել է որպես Ինովարում-6 ծրագրի ... Մանրամասն
04.03.25 ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Հարգելի քաղաքացիներ, մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում»: Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ ԱՅՍ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Խոյ համայնքի 2025թ-ի թիվ 2 ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner