Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ, 50-րդ կետերովև հիմք ընդունելով Աշոտ Ալբերտի Հարությունյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-037-0009-0026 և 04-037-0009-0023 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերը միավորել և տալ մեկ հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Դաշտ գյուղ, Բարեկամության փողոց թիվ 2/1 հողամաս հասցե։
2․Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ պետական գրանցման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։