Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Արմինե Կարապետյանի կողմից 2025 թվականի նոյեմբերի 3-ին ներկայացրած հայտը.
                                                                                    
                                                                                  ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Արմինե ԿարապետյանիՆ Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի Երևանյան փողոց 10 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-060-0011-0021/ զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրատեսակների վաճառքով՝ 2025 թվականի 4-րդ եռամսյակի համար: 
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Արմինե Կարապետյանին տալ համապատասխան թույլտվություն:  
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: