Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 21-ի թիվ 09-Ն հրամանով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով , հիմք ընդունելով 2025 թվականի մայիսի 5-ի «Գառնիկ Կարապետյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Քրիստինե Նիկոյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի, բյուջետային հիմնարկների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 145-Ա որոշմամբ հաստատված N 4,6, հավելվածներում կատարել փոփոխություն և շարադրել նոր խմբագրությամբ`
1/Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի բյուջետային հիմնարկների /մանկապարտեզների/ աշխատակիցների 2025 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1,2 հավելվածների։ |