Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.05.24 «ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ
 DADA ART ցուցասրահում Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրի նկարչության խմբավար Ռոքսանա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խմբակի երեխաների աշխատանքների «Արվեստի հետքերով» խորագիրը կրող հաշվետու ցուցահանդես-վաճառք։ Ցուցահանդեսում ներկայացված էր շուրջ 90 նկար, որի նպատակն էր խրախուսել երեխաներին, տրամադրել հարթակ՝ հասարակությանը ներկայացնելու իրենց աշխատանքները։ Երիտասարդ ստեղծագործողներն իրենց աշխատանքներով շեշտել են նկարչական արվեստի ընդհանրական համայնապատկերը և թեմայի նշանակությունը: Աշխատանքների ցուցահանդես-վաճառքը կշարունակվի մինչև մայիսի 17-ը։
09.05.24 ՌՈՒԲԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՎԱՐՊԵՏԱՑ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ
Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում, <<Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոց>> ՀԿ-ում, տեղի ունեցավ նկարչության և քանդակագործության ոլորտների շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Հյուրերի թվում էին Խոյի համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, ծնողներ, դասատուներ, դպրոցի սաներ, համայնքի քաղաքացիներ, ովքեր ծանոթացան հայկական մշակույթը ներկայացնող տարբեր ոլորտների հետ։ Ռուբեն Նալբանդյանը ներկաներին ներկայացրեց հայկական մշակույթն իր յուրօրինակ կողմերով՝ գորգագործություն, նկարչություն, քանդակագործություն, խաչքարագործություն։ <<Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոց>> ՀԿ-ի սաները ցուցադրեցին իրենց աշխատանքները՝ արժանանալով ... Մանրամասն
09.05.24 ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Խոյ համայնքում տեղի ունեցավ օդամղիչ հրացանից հրաձգության միջդպրոցական մրցույթ, որին իրենց մասնակցությունն ունեցան համայնքի 14 դպրոցներից շուրջ 100 աշակերտներ։ Մրցույթի նպատակն է դպրոցականների մոտ ձևավորել սեր և հետաքրքրություն ռազմական գործի նկատմամբ, ինչպես նաև ստուգել տեսական գիտելիքները գործնականում։ Թիմային պայքարում առաջինից երրորդ հորիզոնականներն են զբաղեցրել՝
  1. «Շահումյանի միջնակարգ դպրոց»
  2. Արշալույսի «Սամվել Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց»
  3. «Ծաղկալանջի միջնակարգ դպրոց»
08.05.24 ՀԱՅԹԱՂ ԵՎ ԾԱՂԿԱԼԱՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄՈՒԱՅ-ԹԱՅ ՍՊՈՐՏԱՁևԻ ՍԱՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵՑԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐ
Մայիսի 2-6-ը Խոյ համայնքի Ծաղկալանջ և Հայթաղ բնակավայրերի Մուայ Թայ սպորտաձևի սաները մասնակցեցին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում անցկացվող միջազգային առաջնությանը։ Համառ և թեժ պայքարի արդյունքում մեր մարզիկները գրանցեցին փառահեղ արդյունքներ՝ զբաղեցնելով հետևյալ մրցանակային տեղերը՝
Ծաղկալանջ բնակավայր, մարզիչ՝ Նվեր Թորոսյան
Առաջին հորիզոնական՝
  • Արմեն Սահարյան
  • Վաչիկ Միքայելյանը
  • Ալեքս Թորոսյան
Հայթաղ բնակավայր, մարզիչ՝ Հայկ Բաղդասարյան
Առաջին հորիզոնական՝
 
  • Գևորգ Սիմոնյան
  • Բայլոզ Խուդոյան
Երկրորդ հորիզոնական՝
  • Արթուր Խաչատրյան
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզիչներին գրանցած հաջողությունների համար՝ ցանկանալով քաջառողջություն և բազում հաղթանակներ։
06.05.24 ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎՈՐԱԿԱՆ ԹԻՎ 4-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ Խոյի համայնքապետարանում տեղի ունեցավ 2024 թվականի թիվ 4-րդ գործակարգավորական խորհրդակցությունը, որին ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալները, խորհրդականը, օգնականները, աշխատակազմի քարտուղարը, ինչպես նաև ստորաբաժանման ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին օրակարգում ընդգրկված հարցերը՝ ստորաբաժանման ղեկավարների կողմից ներկայացվեց նախկին խորհրդակցության ընթացքում հանձնարարականների իրականացման ընթացքը, և արդյունքները։ Բարձրացված խնդիրների վերաբերյալ տրվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ բաժինների ղեկավարներին:
03.05.24 ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻ, ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԽՈԻԴԱԹՅԱՆԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՅՑԸ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ Արմավիրի մարզի մարզպետ Դավիթ Խուդաթյանը և մարզպետի աշխատակազմն այցելեցին Խոյ համայնք, ծանոթանալու պետական համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգվող Դողս-Աղավնատուն ճանապարհի շինաշխատանքներին։ Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը և ներկաները այցելեցին ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհ։ Ընդհանուր 7.3 կմ երկարությամբ ճանապարհը կապում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան - Աղավնատուն - Լեռնամերձ գյուղերը: Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի գարնանը։ Այս ժամանակահատվածում կատարվել են հողային‚ մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։ Հաջորդիվ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
2024թ-ի ապրիլի 12-ի ավագանու թիվ 4 նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner