Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Պարգևատրման համար դրամական աջակցություն տրամադրել 2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի՝ Հայաստանի Հանրապետության առաջնություններում, աշխարհի և եվրոպայի առաջնություններում հաջողություններ ունեցած մարզիկներին՝ համաձայն հավելվածի։ |