Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, 36-րդ, 38-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի 631-Ն որոշմամբ, « Նորմատիվ իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Սայաթ-Նովա փողոց, տուն 20 հասցեի բնակիչ՝ Վաչագան Ցոլակի Մաթևոսյանի 2023 թվականի նոյեմբերի 28-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հունիսի 30-ի վճիռը, Խոյ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 11 նիստի արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Նշան Մաթևոսյան պողոտա 24 տուն հասցեի բնակիչ՝ Գրիշա Սուրենի Աբրահամյանի (ծնված՝1967 թվականի հոկտեմբերի 04-ին, անձնագիր AR0338600 տրված՝ 2017 թվականի հունիսի 21-ին 057-ի կողմից) նկատմամբ սահմանել խնամակալություն խնամակալ նշանակելով Վաչագան Ցոլակի Մաթևոսյանին (ծնված՝ 1961 թվականի փետրվարի 18-ին, նույնականացման քարտ 016972572, տրված 2024 թվականի դեկտեմբերի 17-ին, 057-ի կողմից)։
2․ Հսկողություն սահմանել Գրիշա Սուրենի Աբրահամյանի նկատմամբ խնամակալ նշանակված՝ Վաչագան Ցոլակի Մաթևոսյանի գործունեության նկատմամբ։
3․ ՈՒժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ղեկավարի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 07-ի « Գրիշա Աբրահամյանի նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին» թիվ 1227-Ա որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։