Այսօր: Երեքշաբթի, 7 Հունվարի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1398-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2024 թվականի N 1398-Ա

ԱՆՆԱ ԱՍՔԱՆԱԶԻ ԱՐՏԱՇԵՍՅԱՆԻՆ, ՆԻԿԱԼԱՅ ԱՇՈՏԻ ՎԱՍԻԼՅԱՆԻՆ, ՌՈԶԱ ԱՇՈՏԻ ՎԱՍԻԼՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ  Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 213/24 վարչական գործը՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի  Աղավնատուն  գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոց 22 տուն հասցեի բնակիչներ՝ Աննա Ասքանազի Արտաշեսյանին, Նիկալայ Աշոտի Վասիլյանին, Ռոզա Աշոտի Վասիլյանին սեփականության իրավունքով պատկանող  ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղում գտնվող, 04-006-0067-0014 ծածկագրով հողամասի վրա Նիկալայ Աշոտի Վասիլյանի կողմից առանց համապատասխան շինթույլտվության իրականացվող   շինարարական աշխատանքների մասին, պարզեց, որ

Նիկալայ Աշոտի Վասիլյանի կողմից թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների  խախտում, առանց համապատասխան շինթույլտվության իրականացվել է   շինարարական աշխատանքներ, ինչի կապակցությամբ Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 7-ին կազմված  արձանագրության, տեղազննության ակտի, տարածքի լուսանկարների հիման վրա2024 թվականին «Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների  խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը՝ /այսուհետ անձնակազմ/  հրավիրել է վարչական վարույթի լսումների։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

·        Խոյի համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024 թվականի դեկտեմբերի9-ին կազմվածարձանագրությունը և տեղազննության ակտը:

·      Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:

·      2024 թվականի դեկտեմբերի 9-ին վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և  հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

ՀՀ  Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 213/24 վարչական գործը՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի  Աղավնատուն  գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոց 22 տուն հասցեի բնակիչներ՝ Աննա Ասքանազի Արտաշեսյանին, Նիկալայ Աշոտի Վասիլյանին, Ռոզա Աշոտի Վասիլյանին սեփականության իրավունքով պատկանող  ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղում գտնվող, 04-006-0067-0014 ծածկագրի տակ գտնվող հողամասի վրա առանց համապատասխան շինթույլտվության իրականացվել էշինարարական աշխատանքներ։

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, Խոյի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի դեկտեմբերի 16-ին անցկացվել է լսումը, ինչի կապակցությամբ Աննա Ասքանազի Արտաշեսյանը, Նիկալայ Աշոտի Վասիլյանը, Ռոզա Աշոտի Վասիլյանը պատշաճ ծանուցվել են՝ /Հայփոստ ՓԲԸ, ստացականի կոդ LO125685522AM/ ծանուցումը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին առաքանին ստացել է և ներկայացել վարչական վարույթի լսումներին։

     Հաշվի առնելով վերոգրյալը՝ ապացուցված կարելի է համարել, որ Նիկալայ Աշոտի Վասիլյանի կողմից կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջների  խախտում և վերջինս սույն դեպքում հանդիսանում է իրավախախտման սուբյեկտ:

Արդյունքում Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում լսումներ իրականացնող  հանձնաժողովը առաջարկեց Խոյ համայնքի ղեկավարին՝ Նիկալայ Աշոտի Վասիլյանին ենթարկել վարչական պատասխանատվության  և օրենքով սահմանված կարգով նշանակել վարչական տուգանք՝ 100000  /մեկ հարյուր հազար / ՀՀ դրամ:

     Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին  մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում  կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության «ա» ենթակետի՝ կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան շինարարության թույլտվության հիման վրա:

 

  1 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի  չափով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին  մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդմասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով, «Քաղաքաշինության մասին»  ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության  «ա» ենթակետի,

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 

  1. Իրավախախտող Նիկալայ Աշոտի Վասիլյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 100000 / մեկ հարյուր հազար  / ՀՀ դրամ:
  2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած  անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ֆինանսների նախարարության 900325188150 հաշվեհամարին։
  3.   Սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի  1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով:
  4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner