Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացիներ Սեդա Միքաելի Պողոսյանի և Աննա Մկրտիչի Սամվելյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 6-րդ փողոց թիվ 14 բնակելի տուն հասցեում/04-051-0019-0002 կադաստրային ծածկագիր/ գտնվող Սեդա Միքաելի Պողոսյանին և Աննա Մկրտիչի Սամվելյանին, / ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 24․12․2024թ․ սեղանամատյան 10299/ պատկանող 0,06 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,0263 հա հողամասի նկատմամբ քաղաքացիներ Սեդա Միքաելի Պողոսյանի և Աննա Մկրտիչի Սամվելյանի սեփականության իրավունքը։
2․Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։