Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի բնակիչ Սերգեյ Աղասու Սարգսյանը դիմել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի Կոմիտասի փողոց թիվ 3 բնակելի տուն /04-008-0007-0020 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրեն պատկանող / ըստ Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի տնտ․ N 1/1 գրքի քաղվածքի և սեփականաշնորհման հանձնաժողովի N1 նիստի 1991 թվականի մարտի 3-ի N2 որոշման/ 0.27 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի Կոմիտասի փողոց թիվ 3 բնակելի տուն /04-008-0007-0020 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Սերգեյ Աղասու Սարգսյանի /ծնված 08.05.1972թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը օրինական 0,27 հա և դրան կից 0,03 հա ավել օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն նկուղ՝ 14,9 ք/մ մակերեսով կառուցված 1966թ., աստիճանահարթակ՝ 2,5 ք/մ մակերեսով կառուցված 1966թ., բնակելի տուն՝ 91,6 ք/մ մակերեսով կառուցված 1966թ., բնակելի տուն՝ 4 ք/մ մակերեսով կառուցված 1993թ., բաց պատշգամբ՝ 56,7 ք/մ մակերեսով կառուցված 1966թ., ծածկած մուտք՝ 22,2 ք/մ մակերեսով կառուցված 1970թ., մառան՝ 15,1 ք/մ մակերեսով կառուցված 1970թ., թոնրատուն՝ 16,4 ք/մ մակերեսով կառուցված 1970թ., խորդանոց՝ 8,4 ք/մ մակերեսով կառուցված 1970թ. և անասնաշենք՝ 29,4 ք/մ մակերեսով կառուցված 1993թ./։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Սերգեյ Աղասու Սարգսյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի 04-008-0007-0020 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Ամբերդ, Կոմիտասի փողոց թիվ 3 բնակելի տուն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: