Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի բնակիչներ Գագիկ Դերենիկի Նազարյանը և Զաբելիտա Գևորգի Ռաֆայելյանը դիմել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի 1-ին փողոց 56 բնակելի տուն /04-053-0008-0005 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրենց պատկանող / ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր 2023 թվականի հոկտեմբերի 4-ի սեղանամատյաններ 5202 և 5203 / 0,14 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի 1-ին փողոց 56 բնակելի տուն /04-053-0008-0005 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Գագիկ Դերենիկի Նազարյանի /ծնված 24.06.1965թ/ և Զաբելիտա Գևորգի Ռաֆայելյանի /ծնված 03.06.1973թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը օրինական 0,14 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝ 121,1 ք/մ մակերեսով կառուցված 1959թ., բնակելի տուն՝ 131,7 ք/մ մակերեսով կառուցված 1974թ., անասնաշենք՝ 22,2 ք/մ մակերեսով կառուցված 1980թ., ծածկ՝ 18,4 ք/մ մակերեսով կառուցված 1974թ., օժանդակ շինություն՝ 2,7 ք/մ մակերեսով կառուցված 1959թ. և պարիսպ՝ 1 ք/մ մակերեսով կառուցված 1959թ./։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Գագիկ Դերենիկի Նազարյանի և Զաբելիտա Գևորգի Ռաֆայելյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի 04-053-0008-0005 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Ծիածան, 1-ին փողոց 56 բնակելի տուն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: