Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացիներ Հրաչիկ Ժորիկի Քերոբյանի, Մարիամ Գևորգի Մովսիսյանի, Ժորա Հրաչիկի Քերոբյանի և Մանուկ Հրաչիկի Քերոբյանի իրենց դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքի Ամբերդ գյուղի Կոմիտասի փողոց թիվ 40-42 բնակելի տուն հասցեում /04-008-0017- կադաստրային ծածկագիր/ գտնվող Հրաչիկ Ժորիկի Քերոբյանի, Մարիամ Գևորգի Մովսիսյանի, Ժորա Հրաչիկի Քերոբյանի և Մանուկ Հրաչիկի Քերոբյանին / հիմք՝ ըստ Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի տնտ․ N 6/419 գրքի քաղվածքի և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 1-ի N3 որոշմամբ/ պատկանող 0,12 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,0118 հա հողամասի նկատմամբ քաղաքացիներՀրաչիկ Ժորիկի Քերոբյանի, Մարիամ Գևորգի Մովսիսյանի, Ժորա Հրաչիկի Քերոբյանի և Մանուկ Հրաչիկի Քերոբյանի սեփականության իրավունքը։
2․Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։