Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 20245BKBM9, ծածկագիրը և հիմք ընդունելով Գևորգ Վազգենի Կարապետյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի 4-րդ փողոց 2 հողամասհասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Օրինականացնել քաղաքացիԳևորգ Վազգենի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի 4-րդ փողոց 2 հողամաս հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 28082025-04-0014/ 04-053-0026-0013 կադաստրային ծածկագրով 0,16 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 473,8 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունը, / 442,6 քմմակերեսովբնակելի տուն,կառուցված՝2008թ.։/ 3,6 քմմակերեսով սանհանգույց, կառուցված՝2008թ. և 27,6 քմմակերեսով պարիսպ, կառուցված՝ 2008թ.։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 673750/ վեց հարյուր յոթանասուներեք հազար յոթ հարյուր հիսուն / ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված Գևորգ Վազգենի Կարապետյանը / Ն/Ք՝ 010846905, տրված 14.05.2019թ, 057–ի կողմից/,/ պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 673750/ վեց հարյուր յոթանասուներեք հազար յոթ հարյուր հիսուն / ՀՀ դրամ։, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: