Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացի Ալվարդ Օնիկի Խաչատրյանիդիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքի Արագած գյուղի 22-րդ փողոց, թիվ 13 բնակելի տուն հասցեում գտնվող Ալվարդ Օնիկի Խաչատրյանին /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 2023 թվականի մարտի 17-ի սեղանամատյան 1339/ պատկանող 0,08 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,002 հա հողամասի նկատմամբ քաղաքացիԱլվարդ Օնիկի Խաչատրյանի սեփականության իրավունքը։
2․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։