Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով,հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի բնակիչներ Վարուժան Ուլյանի Կարապետյանը, Արտուշ Ուլյանի Կարապետյանը և Գայանե Դորիկի Մուրադյանը դիմել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Ե. Չարենցի փողոց թիվ 23/1 բնակելի տուն /04-052-0008-0007 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրենց պատկանող / ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 2025 թվականի հունվարի 30-ի սեղանամատյան 520 / 0.21 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Ե. Չարենցի փողոց թիվ 23/1 բնակելի տուն /04-052-0008-0007 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Վարուժան Ուլյանի Կարապետյանի /ծնված 09.04.1961թ/, Արտուշ Ուլյանի Կարապետյանի /ծնված 19.07.1964թ/ և Գայանե Դորիկի Մուրադյանը /ծնված 08.09.1971թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը օրինական 0,21 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝ 127,3 ք/մ մակերեսով կառուցված 1992թ./։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Վարուժան Ուլյանի Կարապետյանի, Արտուշ Ուլյանի Կարապետյանի և Գայանե Դորիկի Մուրադյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի 04-052-0008-0007 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Ծաղկունք, Ե. Չարենցի փողոց թիվ 23/1 բնակելի տուն:
5.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի
<< ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ի N 845-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ >> թիվ 920-Ա որոշումը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: