Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 5-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի 2025 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ N01/14/07531-2025 գրությամբ ներկայացված եզրակացությունը և Դաշտ գյուղի բնակիչ՝ Կարապետ Կարապետի Սեպուհյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Կարապետ Կարապետի Սեպուհյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-037-0112-0011 կադաստրային ծածկագրով 0․5617 հա անշարժ գույքից 0․1376 հա գործառնական նշանակության բարձրարժեք հողատեսք խաղողի այգին փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսք՝ վարելահողի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։