Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացի Արաքսի Աղասու Սարգսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքի Մոնթեավան գյուղի 10-րդ փողոց, թիվ 12/1 հողամաս հասցեում /04-078-0106-0006 ծածկագիր/ գտնվող Արաքսի Աղասու Սարգսյանին /հիմք՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մոնթեավան համայնքի տնտեսությունների N3/230 գրքի քաղվածքի և սեփականաշնորհման հանձնաժողովի 1992 թվականի ապրիլի 24-ի թիվ 3 որոշման/ պատկանող 0,1 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,0091 հա հողամասի նկատմամբ քաղաքացի Արաքսի Աղասու Սարգսյանի սեփականության իրավունքը։
2․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։