Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1363-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2024 թվականի N 1363-Ա

ԱՆԱՀԻՏ ՌԱՖԻԿԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանս, ուսումնասիրելով  Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի բնակիչ Անահիտ Ռաֆիկի Շահնազարյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը հարկային պարտավորություններըը  չկատարելու մասին, պարզեցի՝

    Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի Իրավաբանական, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի կողմից Անահիտ Ռաֆիկի Շահնազարյանի /հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Վաղարշապատ Մ․մաշտոց փողոց 85շ․ 3բն / նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ վերջինիս  սեփականության իրավունքով պատկանող 04-055-0311-0002 ծածկագրով վարելահողի՝ նկատմամբ հարկային պարտավորությունները  չկատարելու մասին, որի արդյունքում 2024 թվականի հոկտեմբերի  10-ի դրությամբ կուտակվել է 172680 /հարյուր յոթանասուներկու հազար վեց հարյուր ութսուն/ ՀՀ դրամ պարտք։

 

Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը Անահիտ Ռաֆիկի Շահնազարյանին ուղարկվել է փոստային առաքմամբ 2024 թվականի հոկտեմբերի 3-ին /հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 3–ին տրված N LO124687527AM ստացականը/։

2024 թվականի հոկտեմբերի 8-ին Անահիտ Ռաֆիկի Շահնազարյանը Խոյի համայնքապետարան է ներկայացրել  անշարժ գույքի հողամասի հարկային պարտավորությունների  վճարումը հավաստող N000234 և Էլեկտրոնային վճարման անդորրգրեր՝  1896190896, 1390398455, 980119377, 2109814163։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2–րդ մասի «ա» ենթակետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Անահիտ Ռաֆիկի Շահնազարյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել։

2. Վարչական վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ հրապարակման պահից կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner