Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024UYMGKA, ծածկագիրը և հիմք ընդունելով Ժորա Հրայրի Սարգսյանիդիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի 3-րդ փողոց 41/1 հողամաս հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինականացնել քաղաքացի Ժորա Հրայրի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի 3-րդ փողոց 41/1 հողամաս հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 033670 / 04-053-0017- կադաստրային ծածկագրով 0,0586 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 579,4 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 250,5 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2019թ. և 0,6 քմ մակերեսով պարիսպ, կառուցված՝ 2019թ․, իսկ 328,3 քմ մակերեսով ջերմոցը, կառուցված՝ 2019թ․ թողնել ինքնակամ/։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 357070 /երեք հարյուր հիսունյոթ հազար յոթանասուն/ ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Ժորա Հրայրի Սարգսյանը /անձնագիր՝ AL0345346, տրված 19.07.2023թ, 001–ի կողմից/ պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 357070 /երեք հարյուր հիսունյոթ հազար յոթանասուն/ ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի 04-053-0017- կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Ծիածան, 3-րդ փողոց թիվ 41/1 հողամաս:
6.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 27-ի <<Ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու մասին>> թիվ 197-Ա որոշումը:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: