Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ կետի առաջին մասի 24 կետով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան բնակավայրի բնակիչ Լևոն Գևորգի Նավասարդյանի դիմումը և համայնքի ղեկավարի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Սահմանել արտոնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող Լևոն Գևորգի Նավասարդյանին սեփականության իրավունքով պատկանող 04-077-0210-0018 կադաստրային ծածկագրով 0,68 հա պտղատու այգու նկատմամբ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։