Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդհոդվածի 1-ին մասի 3-րդ կետովև 34–րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի <<ՔՊ պլանների մշակման կարգը սահմանելու մասին>> թիվ 633-Ն որոշման 1-ին գլխի 2-րդ կետը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 18-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը հաստատելու մասին>> N 719 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 1-ին կետով հաստատված հավելված N 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։