Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով,հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի բնակիչներ Արայիկ Լյուդվիկի Մելքոնյանը, Ծովինար Գրիգորի Մելքոնյանը, Արսեն Արայիկի Մելքոնյանը և Նունե Արայիկի Մելքոնյանը դիմել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 15-րդ փողոց թիվ 9 բնակելի տուն /04-014-0031-0002 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրենց պատկանող / ըստ Արմավիրի մարզի Արագած համայնքի տնտեսությունների N 6/568 գրքի քաղվածքի և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի մարտի 31-ի N 6 որոշում/ 0,14 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 15-րդ փողոց թիվ 9 բնակելի տուն /04-014-0031-0002 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Արայիկ Լյուդվիկի Մելքոնյանի /ծնված 04.01.1963թ/, Ծովինար Գրիգորի Մելքոնյանի /ծնված 13.10.1966թ/, Արսեն Արայիկի Մելքոնյանի /ծնված 16.09.1985թ/ և Նունե Արայիկի Մելքոնյանի /ծնված 08.07.1988թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը օրինական 0,14 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝ 201,5 ք/մ մակերեսով կառուցված՝ 1972թ., բնակելի տուն՝ 202,3 ք/մ մակերեսով կառուցված՝ 1985թ., մառան՝ 43,1 ք/մ մակերեսով կառուցված՝ 1985թ., ծածկ՝ 7,1 ք/մ մակերեսով կառուցված՝ 1985թ., ավտոտնակ՝ 57,1 ք/մ մակերեսով կառուցված՝ 1985թ. և ջրավազան՝ 5,2 ք/մ մակերեսով կառուցված՝ 1997թ․/, իսկ 18,8 ք/մ ներքին մակերեսով պահեստը, կառուցված 2022թ. և 194,8 ք/մ ներքին մակերեսով ծածկը, կառուցված 2022թ. թողնել ինքնակամ։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Արայիկ Լյուդվիկի Մելքոնյանի, Ծովինար Գրիգորի Մելքոնյանի, Արսեն Արայիկի Մելքոնյանի և Նունե Արայիկի Մելքոնյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 04-014-0031-0002 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Արագած 15-րդ փողոց թիվ 9 բնակելի տուն։
5. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 13-ի <<Ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու մասին>> թիվ 160-Ա որոշումը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: