Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Խաչատուր Մկրտչյանի կողմից 2025 թվականի նոյեմբերի 3-ին ներկայացրած հայտը. 
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր  Խաչատուր Մկրտչյանին Խոյ համայնքի Արշալույս գյուղի 1 փողոց 66 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-021-0035-0010/ զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրատեսակների վաճառքով՝ 2025 թվականի 4-րդ եռամսյակի համար: 
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր  Խաչատուր Մկրտչյանին տալ համապատասխան թույլտվություն:  
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: