Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024LRZYFG, ծածկագիրը և հիմք ընդունելով Հարություն Ցոլակի Խաչատրյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Ց․Գևորգյան փողոց 12 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Օրինականացնել քաղաքացի Հարություն Ցոլակի Խաչատրյանին, իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Ց․Գևորգյան փողոց 12 բնակելի տուն հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 17122015-04-0025 / 04-087-0039-0016 կադաստրային ծածկագրով 0,1206 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 263 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 69,6 քմ մակերեսով բնակելի տուն 1-ին հարկ ,կառուցված՝ 2019թ., 67,3 քմ մակերեսով բնակելի տուն 2-րդ հարկ, կառուցված՝ 2019 թ․/, 71,9 քմ մակերեսով լողավազան, կառուցված՝2020թ․/, 44,8 քմ մակերեսով ծածկ կառուցված՝ 2020թ/, և 9,4 քմ մակերեսով պարիսպ, կառուցված՝ 2020թ/։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 318000 /երեք հարյուր տասնութ հազար / ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Հարություն Ցոլակի Խաչատրյանը / անձնագիր՝ AV0638776, տրված 14.02.2023թ․, 057–ի կողմից/,պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 318000 / երեք հարյուր տասնութ հազար / ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: