Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1271-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 դեկտեմբերի 2024 թվականի N 1271-Ա

ԲԵՆԻԿ ՆՇԱՆԻ ԵՆՈՔՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

      Խոյ համայնքի ղեկավարի փոխարինող՝ Լ Յայլոյանը, քննության առնելով թիվ 211/24 վարչական գործը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի Խոյ համայնքի Արագած գյուղի19 փողոցի 17 տուն հասցեի դիմաց Բենիկ Նշանի Ենոքյանի կողմից  սանիտարական, սանիտարահիգիենիկևսանիտարահակահամաճարակայինկանոններըևնորմաները (բացիսննդամթերքիանվտանգությանոլորտիևմթնոլորտայինօդիպահպանությանկանոններիցևնորմաներից), հիգիենիկնորմատիվներըխախտելու վերաբերյալ հարցը, պարզեց, որ

Բենիկ Նշանի Ենոքյանի (հասցե՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի Խոյ համայնքի Արագած գյուղ19 փողոց 17 տուն,  անձնագիր՝AV0674379, տրված 2023 թվականի մարտի 15-ին  057-ի կողմից), կողմից Խոյ համայնքի Արագած գյուղի19 փողոցի 17 տուն հասցեի դիմաց կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող արարք, այն է՝ սանիտարական, սանիտարահիգիենիկևսանիտարահակահամաճարակայինկանոններըևնորմաները (բացիսննդամթերքիանվտանգությանոլորտիևմթնոլորտայինօդիպահպանությանկանոններիցևնորմաներից), հիգիենիկնորմատիվներըինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի  Խոյ համայնքի 2024 թվականի  թիվ 5561 դիմումի և կից նյութերի /համայնքապետարան մուտքագրվել է 2024 թվականի նոյեմբերի 5-ին/ հիման վրա 2024 թվականի նոյեմբերի 27-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի և նույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությա նօրենսգրքի 42-րդ հոդվածի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Խոյիհամայնքապետարանը, հրավիրել և անցկացրել է լսում Բենիկ Նշանի Ենոքյանի մասնակցությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

·      Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի  Խոյ համայնքի 2024 թվականի  թիվ 5561 դիմումը և կից նյութերը:

·      Հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 211/23 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Բենիկ Նշանի Ենոքյանի կողմից  Խախտվել սանիտարական, սանիտարահիգիենիկևսանիտարահակահամաճարակայինկանոններըևնորմաները (բացիսննդամթերքիանվտանգությանոլորտիևմթնոլորտայինօդիպահպանությանկանոններիցևնորմաներից), հիգիենիկնորմատիվները:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի նոյեմբերի 5-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Խոյի  համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 27-ին հրավիրվելէ լսում:

Խոյի  համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով  հարուցված  վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների  իրականացման հանձնաժողովը,հրավիրվել և անցկացվել է լսում Բենիկ Նշանի Ենոքյանի մասնակցությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:

Ներկայանալով վարչական լսմանը Բենիկ Նշանի Ենոքյանը խնդրել է մեկշաբաթյա ժամկետ իրավախախտման հետևանքները վերացնելու համար։

Հայաստանի Հանրապետության  Խոյի  համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից այց է կատարվել իրավախախտման վայր: Այցերի ընթացքում պարզվել է, որ Բենիկ Նշանի Ենոքյանը վերացրել է իրավախախտման հետևանքները ։

Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, որպես մեղմացնող հանգամանք  պատասխանողի կողմից իրավախախտման հետևանքները կամավոր վերացնելը, ինչպես նաև հիմք ընդունելով Խոյի  համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից կազմված զեկուցագիրը և լուսանկարները, վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել են և ներկայացվել են համայնքի ղեկավարին: 

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42 հոդվածի համաձայն սանիտարահակահամաճարակայինկանոններըևնորմաները (բացիսննդամթերքիանվտանգությանոլորտիևմթնոլորտայինօդիպահպանությանկանոններիցևնորմաներից), հիգիենիկնորմատիվներըխախտելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.

Տվյալ դեպքում` Բենիկ Նշանի Ենոքյանի կանխել է իրավախախտման վնասակար հետևանքները և կամավոր վերացրել իրավախախտման հետևանքները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42-րդհոդվածով,  23-րդ,  25-րդ,  32-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

  

   

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 

1.    Բենիկ Նշանի Ենոքյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով:

2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքում հրատարակելու միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner